ԱՄՆ-ում արջը սնունդ փնտրելու համար բարձրացել է ավտոմեքենա, ներսից պատահաբար կողպել այն ևամբողջովին ավերել սրահը։

Միջադեպը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգում։ Մայիսի 2-ի գիշերը նահանգային ոստիկանություն հաղորդագրություն է ստացել, որ արջը բարձրացել է տեղի բնակչի մեքենան։ Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, կենդանուն հայտնաբերել են ավտոմեքենայի բեռնատարում։  Իրավապահներից մեկը պարանով բացել է դռան բռնակը, իսկ մյուսը կրակել է օդ, որի արդյունքում արջը վազել է մոտակա անտառը:

Արջի փախուստից հետո մեքենայի տերը զննել է մեքենան։ Նա հայտնել է, որ մեքենայի նստատեղերը պատռված են եղել։ Բացի այդ, պոկվել է առաստաղի երեսպատումը, վնասվել է ձեռնոցի հատվածը։ Ավելի ուշ պարզվել է, որ նույն արջը նախկինում բարձրացել է մեկ այլ մեքենա։ 

5797