1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ անդառնալին. գլխատվեց ՀՀ իշխանությունը։ 5 ահաբեկիչներ զինված ներխուժել էին ԱԺ շենք եւ ձեռք բարձրացրել պետական այրերի վրա։ Այդ օրը թերեւս ՀՀ նորանկախ պատմության ամենաամոթալի էջն է։

Կատարվածից հետո, կասկածից վեր է, որ երկրի ղեկավարությունը պետք է հրաժարական տար, սակայն ոչ մի պատգամավոր նման առաջարկով հանդես չեկավ։ Ի դեպ այդ ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ՀՀ ազգային անվտանգության նախարարը` Սերժ Սարգսյանը։

Ի դեպ նկատենք, որ 1999 թվականի խորհրդարանում պատգամավոր էր նաեւ համամասնական ընտրակարգով ընտրված դաշնակցական Արմեն Ռուստամյանը։ Հարց` ինչու երբեւիցե նրա մտքով չանցավ երկրի անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուներ ՀՀ նախագահ Քոչարյանից եւ ՀՀ ԱԱԾ նախարար Սերժից բացատրություն պահանջել, թե ինչպես ստացվեց, որ 5 զինյալ ահաբեկիչներ հայտնվեցին պետական խորհրդանիշ համարվող, օրնիբուն հսկվող շենքում։ Թե՞ պետք էր թուլացնել երկրի հիմքերը` այս օրվան նախապատրաստելու համար։

Հիշեցնենք, որ այդ զարհուրելի սպանության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյան ու Ռուբեն Միրոյանը, պետնախարարն ու պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը։

3546