ԵՄ-ն ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնության կգա մինչև շաբաթվա վերջ․ ֆրանսիացի նախարար

Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Բարբարա Պոմփիլին France Info ռադիոկայանի եթերում ասել է, որ Եվրամիությունում ռուսական նավթի էմբարգոյի վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև այս շաբաթվա վերջ՝ մայիսի 8-ը։
Նրա խոսքով, այս թեմայով քննարկումները նորմալ են, քանի որ ԵՄ տարբեր երկրներ տարբեր աստիճանի կախվածություն ունեն ռուսական նավթից։ Պայմանագրերի ձևակերպումները, որոնց համաձայն այս պատժամիջոցները կարող են կիրառվել, այժմ Բրյուսելում ընթացող քննարկումների առարկա է։
«Կարծում եմ, որ մենք համաձայնության կգանք մինչև շաբաթվա վերջ», - եզրափակել է Պոմփիլին:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներին դեռ չի հաջողվել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու վերաբերյալ։
05 Մայիս, 2022 11:53
476
Նավթի էմբարգոն ներառված չի եղել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթում
07 Ապրիլ, 2022 11:34
Բելգորոդի նավթի պահեստում Ուկրաինայի ավիահարվածներից հրդեհ է բռնկվել․ զոհեր չկան
01 Ապրիլ, 2022 11:16
Նավթի գներն աճել են
01 Մարտ, 2022 10:46
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
21 Հուլիս, 2022 13:08
Ղազախստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
01 Հունիս, 2022 13:16
Հունգարիան հայտարարել է, որ չի աջակցի ռուսական գազի դեմ ԵՄ պատժամիջոցներին
02 Մայիս, 2022 10:43