Եվրահանձնաժողովը  առաջարկել է անձնական պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի (Վլադիմիր Գյունյաևի) դեմ: Այս առաջարկը քննարկվել է մայիսի 4-ին ԵՀ-ի նիստում։

Հրատարակության համաձայն՝ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքն արդեն ընդգրկվել է Կրեմլին մոտ կանգնած անձանց ցուցակի նախագծում, որոնք մեղադրվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեջ։ Եթե ​​պատրիարք Կիրիլը ներառվի պատժամիջոցների նոր փաթեթում, որը ԵՄ դիվանագետները կքննարկեն այս շաբաթ, ապա Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի ակտիվներն արտասահմանում կսառեցվեն, իսկ մուտքը ԵՄ երկրներ կարգելվի։

Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել էր պատրիարք Կիրիլին՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի քննարկման ժամանակ «20 րոպե նա կարդում էր պատերազմն արդարացնող թղթից»։ Ի պատասխան՝ հոգևորականը նշել է, որ եկեղեցու սպասավորները պետք է հաղորդակցվեն «Հիսուսի լեզվով, ոչ թե քաղաքականությամբ» և չեն կարող լինել քաղաքական գործիչների անձնական «զոհասեղանի սպասարկողներ»։

 

325