«Հայաստանում բողոքի ցույցերը, որտեղ ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկրի ներքին գործն է, սակայն Ռուսաստանը շահագրգռված է, որ այդ շրջանը ավարտվի»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ «Հայաստանը գործընկերն է մեզ համար մի քանի շատ կարեւոր ինտեգրացիոն ձեւաչափերում։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, ուստի  մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այս շրջանը եւ նորից գա կայունության շրջանը, որը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք արդեն ձեռք են բերվել  Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ զարգացնել  մեր երկկողմ հարաբերությունները»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

 

752