Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հենց Վաշինգտոնը հրամայի Կիևին դադարեցնել ռազմական գործողությունները, հակամարտությունը կհանդարտվի մեկ շաբաթվա ընթացքում։
«Երբ Ջո Բայդենն ասի՝ ահա, տղերք, կռվեցինք, այսպես ասած՝ իրար մռութներին հարվածեցինք, եկեք կանգ առնենք, պատերազմը ոչ մեկին պետք չէ, դա անշահավետ է, այդ դեպքում պատերազմը մեկ շաբաթում կկանգնի»,- ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները «կարող են և ցանկանում են», բայց չեն փորձում դիվանագիտական ​​ճանապարհով դադարեցնել ռազմական գործողությունները։
«Գուցե Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է, բայց չի կարող: Չի կարող մեկ պատճառով, քանի որ այսօր Զելենսկին չէ, որ կառավարում է Ուկրաինան, թող չնեղանա ինձնից, սա իմ տեսակետն է, դուք՝ Ամերիկայի ղեկավարությունն է կառավարում այնտեղ»,- ասել է նախագահը։
 

604