Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել Արցախի Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ:

Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Մարտակերտ-Դրմբոն ճանապարհին ադրբեջանական շարասյան բեռնատարի և արցախյան գրանցման մեքենայի բախմանը:

«Վրաերթի հետևանքով կենտրոնի մեքենան գլորվել է ձորը, հրաշքով բոլորը ողջ են մնացել, բայց ստացել են թեթև վնասվածքներ։ «Թումոյի» աշխատակիցները, այնուամենայնիվ, շարունակել են իրենց ճանապարհը, Մարտակերտում կազմակերպել են նախատեսված շնորհանդեսը, այնուհետև վերադարձել են Ստեփանակերտ և դիմել բուժզննման։

Նրանց առաքելության նպատակն է շատ գյուղացի երեխաներ ներգրավել՝ ավելի լավ կրթության համար: Դա «Թումոյի» նվիրվածության վառ օրինակ է»։

 

874