Ազգային ժողովը արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Նախագիծը զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջին-երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է, հետևաբար նախագիծը այլևս փաթեթ  է, քանի որ երկու օրենքի նախագծեր է նախատեսում:

Նախագծով  առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար:  Նշենք, որ Վահագն Հովակիմյանը առաջին ընթերցման ժամանակ պարզաբանել էր, որ փոփոխությամբ ստացվում է, որ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին:

Նախագիծը ընդունվեց միաձայն՝ 63 կողմ ձայնով:

764