Ռոք երաժիշտ Նիկ Քեյվը պաշտոնապես հաստատել է իր երկրորդ որդու՝ մոդել Ջետրո Լեզենբիի մահվան լուրը․ նա 31 տարեկան էր։ 

«Մեծ ցավով հաստատում եմ, որ իմ որդին՝ Ջետրոն, մահացել է»,- ասել է Քեյվը:

Երաժիշտը նաեւ հույս է հայտնել, որ իր ընտանիքի անձնական կյանքը չի խախտվի նման ողբերգական ժամանակաշրջանում:

Նշվում է, որ Լեզենբին մահացել է բանտից գրավի դիմաց ազատ արձակվելուց ընդամենը մի քանի օր անց։ Նա ընդունել էր իր մորը՝ Բո Լեզենբիին, Ավստրալիայի Մելբուրնի իր տանը ծեծի ենթարկելու մեղքը: Քեյվն ու Լեզենբին երբեք ամուսնացած չեն եղել։

Երաժիշտի ավագ որդին մահացել է եղբոր մահվանից 7 տարի անց։ Արթուր Քեյվը մահացել էր 15 տարեկանում՝ ընկնելով Բրայթոն քաղաքի ժայռից։

Ջետրո Լազենբին ծնվել է Մելբուրնում 1991 թվականին։ Միայն ութ տարեկանում է իմացել, որ իր հայրը երաժիշտ Նիկ Քեյվն է։ Տղամարդն աշխատել է որպես մոդել եւ նկարահանվել մի քանի ֆիլմերում: Կյանքի վերջին տարիներին նա նաեւ փորձել է իրեն որպես լուսանկարիչ։

6180