Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող թենիսի Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան, որի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,4 մլն եվրո։

Մեկնարկային խաղում Խաչանովը 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ իտալացի Ջուլիո Ջեպիերիի նկատմամբ: Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 29 րոպե։

Հռոմի մրցաշարում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի և մրցաշարի 15-րդ ռակետ իսպանացի Պաբլո Կարրենո-Բուստայի հանդիպման հաղթողը։

882