Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի գները հայտնի են, ինչպես նաև ներկայացվել է առաջնության պրոմոտեսանյութը:

մայիսի 21-30-ը կայանալիք Եվրոպայի առաջնության տոմսերը կարժենան 2000, 5000, 8000, 10.000 դրամ: Առաջնության հիմնակամ մրցումային օրերը կունենան երկու փուլ` 14:00-ից և 18:00-ից սկսած:

Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է նաև առաջնության պրոմոտեսանյութը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:

1319