Խորեն Գրիգորյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար:

Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ վերջինս զբաղեցրել է նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գրիգորյանը երեկ եւ այսօր հանդիպել է վարչության աշխատակազմին, ծանոթացել աշխատակիցների հետ։

Նշենք, որ քաղաքապետարանի վերոհիշյալ վարչության պետի նախկին պաշտոնակատարը Արսեն Սաֆարյանն էր, իսկ նախկին պետը՝ Գրիգոր Հարությունյանը, որը, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց 2021 թվականի դեկտեմբերին՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռանալուց հետո։

Հարությունյանը, ըստ մամուլի հրապարակումների, եղել է Մարությանի տան «պրարաբը»։

1266