Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Superbet Chess Classic-ում:

Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, մրցեց Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 26-րդ քայլին գրոսմայստերները համաձայնվեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանը և Ուեսլի Սոն 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Superbet Chess Classic մրցաշարն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն Grand Chess tour-ի հերթական մրցաշարերից մեկն է:

422