Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտության մասին օրենքի նախագծի մասին լուրերը կեղծ են
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Yerevan.Today» լրատվամիջոցի https://yerevan.today/.../nikol-pashinyanin-evropayic... հոդվածից «...դեռևս փետրվար-մարտ աիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ....» մեջբերումը սուտ է:
Նման թեմա չի քննարկվել և չի քննարկվում:
Առողջապահության նախարարությունը պահանջում է լրատվամիջոցից ապատեղեկատվություն չտարածել և ՀՀ քաղաքացիներին շփոթության մեջ չգցել:
13 Մայիս, 2022 13:32
818