Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:\
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:
15 Մայիս, 2022 03:10
1827
Վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
10 Հոկտեմբեր, 2021 19:18
Վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
10 Հոկտեմբեր, 2021 19:18
Ռուբիոն հերքել է Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումները դադարեցնելու մասին տեղեկությունները
20 Հոկտեմբեր, 2026 17:22
Պեսկովը՝ Պուտինի, Թրամփի և Ծինփինի միջև հանդիպում անցկացնելու հնարավորության մասին
19 Հոկտեմբեր, 2026 14:18
Ընտրվեցի COP17-ի նախագահ. Համբարձում Մաթևոսյան
19 Հոկտեմբեր, 2026 12:38