Բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն անկանխիկ ձևով
2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
16 Մայիս, 2022 23:05
1566
Երեկ որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ներկա եմ գտնվել հիմնական դպրոցի ամփոփիչ միջոցառմանը․ Հարությունյան
12 Հունիս, 2026 12:45
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
06 Հունիս, 2026 17:58
Հայաստանն ընտրում է 16-ին. ֆոտոշարք
05 Հունիս, 2026 22:15