Թուրինի «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել հռոմեական «Լացիոյի» հետ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 37-րդ տուրի խաղում։

Թուրինում կայացած հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Դուշան Վլահովիչը (10-րդ րոպե) և Ալվարո Մորատան (36): «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն 51-րդ րոպեին գնդակը խփել է սեփական դարպասը։ 6-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է հյուրերի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ 

Հանդիպման 17-րդ րոպեին փոխարինվեց «Յուվենտուսի» 37-ամյա պաշտպան Ջորջիո Կյելինին՝ 17 տարվա ելույթներից հետո հեռանալով թիմից։ «Ծեր սինյորայի» կազմում նա դարձել է Իտալիայի իննակի չեմպիոն և հինգ անգամ նվաճել է երկրի գավաթը։ Թիմի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է նաև արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որն ավելի վաղ հայտարարել էր «Յուվենտուսից» հեռանալու մասին։

«Յուվենտուսը» վաստակեց 70 միավոր, թիմը նախապես երաշխավորել էր չորրորդ տեղը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ «Լացիոն» Ա Սերիայում 63 միավորով հինգերորդն է:

707