Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում։

«Մենք մշակել և գործնականում մասսայական արտադրում ենք լազերային համակարգեր, որոնք ունեն կարգի ավելի մեծ հզորություն, որոնք արդեն թույլ են տալիս տարբեր միջոցների ջերմային ոչնչացում»,- ասել է փոխվարչապետը։

Պաշտոնյան նաև հայտարարել է «Պերեսվետ» մարտական լազերային համակարգի սերիական մատակարարումների մեկնարկի մասին, որի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է 2018 թ.: Այն ի վիճակի է շարքից հանել մինչև մեկուկես հազար կիլոմետր բարձրության վրա ուղեծրում գտնվող արբանյակները։

778