Ավստրիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով վարակվելու կասկածանքով առաջին դեպքը, հաղորդում է ORF հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով առողջապահության տեղական մարմինները, վարակման կասկածանքով դեպքը հայտնաբերվել է Վիեննայում, 35-ամյա տղամարդու մոտ, լույս կիրակի գիշերը նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում եւ դեմքի բշտիկներ: Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը:

646