Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը կկայանա 12 մենամարտ։ 

Հայաստանի մասնակիցներից իր պայքարը կսկսի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նրա մրցակիցը կլինի Լեհաստանը ներկայացնող մարզիկ Բարտոշ Գոլեբիեվսկին: Առաջին մենամարտում  կմրցեն Սլովակիայի և Հունաստանի մարզիկները։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը կայացավ մայիսի 22-ին։ Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։ 

Հայաստանի հավաքականի անդամներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին` 48 կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան), 51կգ` Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթողը, 54կգ`Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա), 57կգ` Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) զույգի հաղթողը, 60 կգ` Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա), 63.5 կգ Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթողը, 67 կգ` Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա), 71 կգ` Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա), 75 կգ` Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիվսկի (Լեհաստան), 80 կգ` Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա), 86 կգ` Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա), 92 կգ` Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա), 92+ կգ` Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողը:

939