Այն, ինչ այսօր կատարվում էր արտաքին գործերի նախարարության շենքում և դրա առջև, որևէ արտառոց երևույթ չէ, եթե հաշվի առնենք հիմնական դերակատարներին և կազմակերպիչներին, հակապետական օրակարգ ունեցող այս խմբակը, որը հանդես է գալիս իբր խորհրդարանական ընդդիմություն, հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը՝ այս անգամ հարձակվելու մեր դիվանագետների վրա։  Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Իրենց հիմնական կարգախոսն է՝ ինչքան վատ Հայաստանի համար, այնքան շանս, հնարավորություն իրենց համար, ու կատաղել են, քանի որ իրականությանը չեն համապատասխանել իրենց ոչ բարոյական հույսերը»,– ասաց նա։ Նա ներկայացրեց շրջանառվող սուտ լուրերը, որոնք տարածում են ընդդիմադիր պատգամավորները։

«Հիմա ոնց չասել՝ կարո՞ղ է ձեր բրյուսելյան աղբյուրը ցամաքել կամ չորացել էր, որ ձեզ այդպիսի ոչ հավաստի տեղեկություն էր տվել, թե՞ իրականում աղբյուր չի էլ եղել, իսկ դուք միտումնավոր խաբել կապ ապակողմնորոշել եք մեր հանրությանը․ չասեմ, թե ինչպես են կոչում այդպես անողներին, ժողովուրդը գիտի»,– ասաց նա։

1103