Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը ռինգ դուրս կգան երեք բռնցքամարտիկ՝ 60 կգ, 75 կգ և 86 կգ քաշային կարգերում։ 

14:00-ից սկսած իր առաջին մենամարտը կանցկացնի 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, ով կփորձի գերազանցել բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովին:

Առաջին շրջափուլում  իր երկրորդ մենամարտը Գերմանիայից Քևին Շումանի հետ կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

Իսկ երեկոյան մրցահերթում` 18:00-ից սկսած, առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մրցումային առաջին օրը հաղթանակ տոնեց լեհ բռնցքամարտիկ Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ։ 

Հայաստանի ազգային հավաքականը։ 

 

338