Ցավոք սրտի, մենք մինչ այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս  է մոլորվել  և հայտնվել ադրբեջանցիների վերահսկության ներքո։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստին՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը մեկն է, որ բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն, և այս ուղղությամբ կարևորեց միջազգային հանրության դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է այն մոտեցմանը, թե ռազմագերիների հարցը պետք է նախապայման դնել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Քաղաքական հարցերին պետք չի կապել և հումանիտար հարցերը՝ առանց քաղաքական փոխկապակցվածության, հումանիտար հարցերը ավելի մեծ կշիռ ու նշանակություն ունեն և երբ փոխկապակցվածության մեջ դնեն հարցի կշիռը, կնվազեցնեն»,– ասաց նա։

1235