Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանի հավաքականից ռինգ դուրս կգան 63․5 կգ, 67 կգ, 92 կգ և գերծանր քաշային մարզիկները։ 

Ժամը 14։00-ից սկսած Հայաստանից ռինգ դուրս կգա երեք բռնցքամարտիկ։ Առաջինը ռինգ դուրս կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63․5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Նա պայքարը կսկսի 1/8 երզափակչից, որտեղ կմենամարտի Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ։

Ցերեկային մրցահերթում 67 կգ քաշային Գուգեն Մադոյանը կմրցի ֆին Կառլ Բենջամին Էրիկսոնիհետ:

Իսկ գերծանր քաշում պայքարի մեջ կմտնի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Նա կմրցի  Բոսնիա և Հերցեգովինայի Ժուրաժ Սոլդոնի հետ։ 

Ժամը 18։00 ից սկսած՝ երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը։

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ տոնեց բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովի նկատմամբ։

75 կգ քաշայի Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց գերմանացի Քևին Շումանից։ 

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային փուլում պարտվեց հունգար Ռոլանդ Վերեշին։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը։

Հայաստանի ազգային հավաքականը։ 

369