Ապօրինի հատված 61 ծառի կոճղ է հայտնաբերվել
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։ Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
27 Մայիս, 2022 22:22
1313
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
16 Մարտ, 2026 16:16
Հայանտառը 2025-ին հիմնել է ավելի քան 700 հա անտառ
06 Դեկտեմբեր, 2025 19:23
Խախտումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում
09 Սեպտեմբեր, 2025 11:02