Մայիսի 28-ին, ժամը 10։48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի եկեղեցու մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15-ին, մարվել՝ 11։50-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ)՝ մասամբ և կենցաղային իրեր։

841