Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այսօր այն հնչել է կրկին. առիթը Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է:

Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:

Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։ Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում:

Ի դեպ, «Խորանաշատի Ավետարանը» (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:

Օրն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ: Երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրելու Երևանի պետական կամերային երգչախմբի հոգեթով կատարումները:

2249