Երևանի Կարեն ԴԵմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը փայլուն հաթանակ տոնեց Լեհաստանը ներկայացնող Թոմաշ Նիձվիկի նկատմամբ և դուրս եկա եզրափակիչ փուլ։ 

Եզրափակիչ փուլում Հովհաննիսյանը ոսկե մեդալի համար ռինգ դուրս կգա և կպայքարի Վրաստանը ներկայացնող Կուշինաշվիլի Գեորգիի հետ։ 

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եզրափակիչ փուլ հասնելու համար կպայքարի բուլղար Խավիեր Իբանեազ Դիազի հետ։ 

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 63․5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ կմրցի Հունգարիացի Ռիչարդ Կովաչի հետ։ 

92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էլ կպայքարի Իսպանիայի ներկայացուցիչ Էնմանուել Ռեյես Պլայի հետ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Լուսանկարներ՝ օր երրորդ։

Լուսանկարներ՝ օր չորորդ։ 

Լուսանկարներ՝ օր հինգերորդ։ 

1531