ՆԱՏՕ-ի չորս գործընկեր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից առաջին անգամ կժամանեն դաշինքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մադրիդում հունիսի 28-30-ը։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

Նա ասել է, որ խոսքը Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի մասին է։

Նա հավելել է, որ առաջիկա հանդիպմանը կարող է տեսնել «ուժեղացած ՆԱՏՕ-ի ծնունդը՝ նորացված գաղափարներով»:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Մարիա Տալոն ասել էր, որ Հյուսիսատլանտյան նոր ռազմավարական հայեցակարգը, որը նախատեսվում է ընդունել հունիսին Մադրիդում դաշինքի գագաթնաժողովում, կներառի Չինաստանը, ինչպես նաև կփոխվի «վերաբերմունքը» Ռուսաստանի նկատմամբ»:

372