Այսօր տեղի է ունեցել Միքայել Բադալյանի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը։ 

Դատարանը մերժել է միջնորդությունը։

Այս մասին տեղեկացրել է Միքայել Բադալյանի պաշտպանական խմբի անդամ Ժիրայր Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ. Բ-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Միկա Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ի երեկոյան:

Նախնական տվյալներով՝ «Տելեգրամ» սոցիալական ցանցի օգտատեր Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում էր տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը բավարարել էր դատախազի բողոքը մասնակի եւ մեկ ամսով կալանավորել Միքայել Բադալյանին:

1179