ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրթության մասին խոսելիս մենք հաճախ նկատի ենք ունենում երեխաներին կամ երիտասարդներին, սակայն կրթությունը անընդհատ ու անվերջ գործընթաց է ու դրա կարիքը ոչ պակաս, եթե ոչ ավելի շատ, ունենք մենք՝ մեծահասակներս։ Ընդ որում, մենք սովորում ենք շատ տարբեր իրավիճակներում, և ֆորմալ կրթությունը դրանցից ընդամենը մեկն է։ Նախարարությունը «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ։ Սովորելը կարևոր է միշտ՝ անկախ տարիքից և զբաղմունքից։ Բոլորովին վերջերս Ազգային ժողովը պատգամավորական նախաձեռնությամբ հաստատեց Կրթության մասին օրենքի փոփոխությունները, որով նախատեսվում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ճանաչում, նման ծրագրերի մասին տեղեկատվությունն ամփոփող ռեեստրի ստեղծում և վարում»։ 

1121