«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է ARTIS Icono անգիոգրաֆով, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

Անգիոգրաֆիկ այս սարքի օգնությամբ հնարավոր է կատարել բացառիկ ներանոթային վիրահատություններ: Նախորդ սերնդի անգիոգրաֆների համեմատ այն բազմաթիվ առավելություններ ունի, որոնք հեշտացնում և առավել արդյունավետ են դարձնում կատարվող հետազոտությունները և միջամտությունները:

Պատկերների բարձր որակ, կոնրաստ նյութի քիչ ներարկում, միաժամանակ 2 հարթություններում ռենտգեն պատկերներ ստանալու հնարավորություն, միջամտությունների արագություն, ճառագանթման նվազագույն քանակ, 3 և 4 դե ծավալային նկարներ. այսպիսին է նորագույն անգրոգրաֆը: Այս սարքի կիրառումը հատկապես կարևոր է սուր իշեմիկ ինսուլտով հիվանդների բուժօգնության ժամանակ:

Կաթվածի կասկածով հիվանդներին այլևս համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու տանելու կարիք չկա, քանի որ անգրոգրաֆը միաժամանակ համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություն ունի: Այս առավելությունը թույլ է տալիս խնայել թանկարժեք րոպեները՝ ավելացնելով հիվանդի կյանքը փրկելու հավանականությունը:

Մանրամասները` տեսանյութում

1999