«Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նաեւ Երեւան քաղաքի բժշկական կենտրոններում ծառայություններից օգտվելիս ամբողջովին անկանխիկ եղանակին անցնելը, այսկերպ այս ոլորտում մեծ քայլ է կատարվում թափանցիկության եւ կանխիկի կրճատման առումով,- այսօր` հունիսի 2-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով ԲԿ-ներում վճարում կատարելու անկանխիկ եղանակի մասին:

Վարչապետը նկատեց` սկզբնական շրջանում հանրությունը որոշակի անհարմարություն կզգա, որովհետեւ սովորական ուղեծրից դուրս գալն այդքան էլ հեշտ ու հաճելի չէ: Ըստ նրա, կանխիկի շրջանառության կրճատումն ունի նաեւ տնտեսական անվտանգության ապահովման շատ կարեւոր էֆեկտ:

342