Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը մեդալի համար պայքարեցին 96 կգ քաշային ծանրորդները։ 

Հայաստանի ազգային հավաքականից Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 167 կգ և 171 կգ և նվաճեց ոսկե մեդալ, իսկ հրում վարժություոնւմ՝ 203 կգ և 206 կգ։ Իսկ այս վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր։ Այսպիսով ռրկամարտի 377 կգ քաշով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 

Նույն քաշայինում առաջին անգամ Եվրոպայի առաջնության մրցահարթակ է բարձրացել Արա Աղանյանը։ Աղանյանը պոկում վարժությունում երեք մոտեցումն էլ կատարեց գերազանց բարձրացնելով 160 կգ, 165 կգ և 170 կգ։ Իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 200 կգ և 205 կգ։ Այսպիսով երկամարտի 375 կգ արդյունքով նվաճեց առաջնության արծաթե մեդալը։ 

686