Հունիսի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ Emerge 2022 միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին  ՏՏ ոլորտի ավելի քան 2 800  ներ կայացուցիչներ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայից, Բալկաններից եւ Կենտրոնական Ասիայից։

Համաժողովի հատուկ հյուրն է Մայք Բաթչերը, TechCrunch-ի առաջատար տեխնոլոգիական հարթակի գլխավոր խմբագիրը: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան ArmTech 2017 համաշխարհային համաժողովից հետո։ Կոնֆերանսի հատուկ հյուրն է TechCrunch առաջատար տեխնոլոգիական հարթակի գլխավոր խմբագիր Մայք Բատչերը: Սա նրա երկրորդ այցն է Հայաստան՝ «ԱրմԹեք 2017» համաժողովից հետո։
 

Itel.am-ը կարճ զրույց է ունեցել Մայք Բատչերի հետ.
 

- Առաջին անգամ այստեղ էի մինչեւ կորոնավիրուսի համաճարակը, ուստի շատ բան է փոխվել։ Ոլորտի մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի, իսկ այստեղ էներգիայի, ստարտափների, ստեղծագործականության իսկական պայթյուն է։

Ուկրաինայում պատերազմի պատճառով աճել է հետարքրքությունը Հայաստանի նման երկրների հանդեպ։ Կարծում եմ, որ հայ-ռուսական մտքերի միախառնումը կարող է տեխնոլոգիաների եւ ստեղծագործականության հսկայական պայթյուն ապահովել:

Տեսնում եմ շատ հետաքրքիր մարդկանց, որոնց տեղի էկոհամակարգում ու տեխնոլոգիական ոլորտում ներգրավելը հիանալի խթան կլինի երկրի տնտեսության համար:

Միտումները, որ տեսնում եմ Հայաստանում՝ մաթեմատիկական մեծ տաղանդներն են։

Հայաստանը երկար տարիներ եղել է անհավանական տաղանդների աղբյուր: Նաեւ նկատում եմ, որ Սիլիկոնային հովիտը սկսել է ուշադրություն դարձնել հայկական ստարտափ էկո-համակարգին՝ ոչ միայն տաղանդներ ներգրավելու առումով։
Վառ օրինակ է Krisp-ը, որն արդեն ունի հարյուրավոր ծրագրավորողներ, աշխատում է նեյրոնային ցանցերի եւ խորը արհեստական բանականության ուղղությամբ:

767