Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը:

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը մեկ անգամ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը` 240 կգ: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժության ժամանակ ևս երկու հաջող փորձ ունեցավ (202 կգ, 210 կգ) և նվաճեց «փոքր» բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մինասյանը միայն մեկ հաջող փորձ ունեցավ` 236 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում 6-րդ տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էրնվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժությանարծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդԴավիթՀովհաննիսյանը  դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգքաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով: 109կգ քաշային Արսեն Մարտիրոսյանն էլ բրոնզե նվաճել իր քաշային կարգում:

868