Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը Պրահա կատարած այցի շրջանակներում հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ։

Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Հայաստանի սուվերեն տարածք նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժմանը, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը վերաբերող հարցեր։

Յիրժի Ռուժիչկան բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։

Պատգամավորներն հայտնել են իրենց ակնկալիքը, որ Հայաստանի բարեկամ Չեխիան, այս տարի ստանձնելով ԵՄ խորհրդում նախագահությունը, կներառի բարձրաձայնած խնդիրները սպասվող օրակարգերում։

Ինչպես նաեւ քննարկվել են ՀՀ ԱԺ-ի եւ Չեխիայի խորհրդարանի Սենատի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

750