Հայտնի է` ով կլնի Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչը

«Արարատ-Արմենիան» կգլխավորի անվանի հայ մասնագետ Վարդան Բիչախչյանը:
Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Ընդ որում, հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության չեմպիոն, ինչպես նաև՝ կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր:
Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին:
Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը,Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:
10 Հունիս, 2022 20:15
584
Ավտովթար՝ Արարատի մարզում. 3 վիրավորներից մեկը անչափահաս է
15 Օգոստոս, 2022 21:50
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում.կա 1 զոհ, 4 վիրավոր
14 Օգոստոս, 2022 00:05
Խոշոր ավտովթար. Mercedes-ը գլխիվայր հայտնվել է ձորակում
11 Օգոստոս, 2022 10:54
Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ «Պոգոն» հաղթել է «Վիձևին» (տեսանյութ)
18 Հուլիս, 2022 13:49
ՀՖՖ․ Ով խաղում է իր սեփական մարզադաշտում առավելություն ունի. Կապառոս (լուսանկարներ)
14 Հունիս, 2022 00:30
ՀՖՖ․ ժամանակ չունենք մտածելու ինչ եղել է անցյալում․ Վահան Բիչախչյան (լուսանկարներ)
14 Հունիս, 2022 00:23