Հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։ Համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը նշեց, որ համերգը նախատասված էր դեռևս 2020 թվականին՝ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակի առթիվ, բայց համաճարակի, պատերազմի շրջանում անկարելի էր այն իրականացնել։

«2020 թվականին տոմսերի մեծ մասը վաճառվել էր և այսօր համերգն իրականացվում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են, այսքան ժամանակ պահել են տոմսերը և համբերատար սպասել։ Մեզ համար անչափ կարևոր է ազնիվ գործունեությունը։ Համերգի ընթացքում լինելու են բազմաթիվ պարային ծրագրեր, ինչպես նաև անակնկալ դուետ, որի մասին չեմ ցանկանում հիմա չակերտները բացել։

Համերգի ընթացքում հնչելու են հայրենասիրական և հաղթական երգեր նվերված մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և ովքեր ապրում են հիմա մեր կողքին»,-ամփոփեց Խաչիկ Եղոյանը:

692