Ցավով տեղեկացանք, որ մահացել է մեր գործընկերը՝ Հայաստանի կինոգործիչների միության անդամ, թատրոնի և կինոյի տաղանդավոր դերասան, հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, ընտանիքի սիրելի հայր, ամուսին, պապիկ, Հայաստանի նվիրյալ, սկզբունքային քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանը:

Այս մասին ասվում է ՀՀ կինոգործիչների միության տարածած հաղորդագրության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Տասնամյակներ շարունակ Ռաֆայել Քոթանջյանի անկրկնելի արվեստը հարստացրել է մեր մշակույթը, հարստացրել է հայ կինոն ու հայ թատրոնը: Նրա կերտած դերերը դարձել են սիրելի, նրա կերպարները՝ հարազատ և հարստացրել հայ մշակութային ժառանգությունը:

Խորապես ցավակցում ենք Ռաֆայել Քոթանջյանը ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին, նրա սիրելի արվեստի երկրպագուներին:

Ռաֆայել Քոթանջյանի կորուստը մեծ կորուստ էր՝ արտիստի, մարդու, էսթետի, բարեկիրթ, մշակութային մարդու, արվեստագետի կորուստ»:

259