«Երևան սիթիի» տարադրամի փոխանակման կետից խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալին ոստիկանները հայտնաբերել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և իրականացված հսկայածավալ աշխատանքների արդյունքում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Պ-ին։
15 Հունիս, 2022 10:10
1024