Ազգային ժողովի այսօրվա նիստում  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Արցախին հատկացումները։ 2021 թվականին պետական բյուջեով սկզբնապես հաստատված 64․8 միլիարդ դրամից բացի Արցախի կառավարությանը լրացուցիչ հատկացվել է 63․9 միլիարդ դրամ։ «Դրանք հանրագումարով տարվա ընթացքում կազմել են 128 միլիարդ 700 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։ Միջոցառումները նախատեսված են եղել արցախցիների համար կենսական նշանակության սոցիալական և տնտեսական հարցերի կարգավորման համար։ «Այդ ֆինանսական միջոցները չեն ներառում Արցախի պատերազմի հետևանքների մեղմմանն ուղղված այն ծրագրերի ֆինանսավորումը, որը 2021 թվականի ընթացքում իրականացվել է ՀՀ-ում։ Վերջիններիս իրականացման համար ծախսվել է մոտ 69 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը։ 

817