Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվում «Աշխարհակարգի դեմ սպառնալիքները» միջազգային ֆորումի բացմանը։

Նա հավելել է, որ Երեւանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքներին, որոնք առաջարկվել են Բաքվում։ «Մենք ուրախ ենք, որ Հայաստանն ընդունել է այս սկզբունքները»,- եզրափակել է միտքը Ալիևը։

 

477