Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կազմակերպած էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։

«Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանում գտնվող 1 միլիարդ դրամ արժողությամբ գույքը վաճառվել է ընդամենը 5 միլիոն դրամով։
  • Էրեբունի վարչական շրջանում գտնվող 4.5 հեկտար մակերեսով հողի վրա կառուցված ձավարեղենի արտադրամասի գնորդը Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձն է՝ Արա Հակոբյանը։
  • ԴԱՀԿԾ-ի՝ 70 անգամ կազմակերպված աճուրդում թանկարժեք գույքի գինը 200 անգամ նվազեցվել է և վաճառվել բազմաթիվ կասկածելի գործարքներով։
  • Գույքի օտարմանը զուգահեռ մի շարք պատմություններ են տեղի ունեցել, որոնք վկայում են, որ նախապես ծրագրված սխեմա է գործել։ Դրան մասնակցել են Պողոսյանի հետ կապ ունեցող տարբեր անձինք և ընկերություններ։
  • Վերջնարդյունքում Միհրան Պողոսյանի ազգականի անունով գրանցված «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերության տնօրենն այսօր փորձում է սեփականաշնորհել իր, այսպես ասած, ձեռքբերումը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

1606