Ես կարծում եմ, որ այլևս Երևան քաղաքում որևէ հուշարձան, արձան վաղուց պետք չէ տեղադրել, քանի որ այդպես շարունակելու դեպքում մի օր քաղաքում կստացվի ինչ-որ արձանների քաղաք: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում ավագանու հերթական նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը:

«Ինչ-որ շրջան է եղել, որ Երևանում տեղադրվել են գեղեցիկ արձաններ ամենատարբեր ոճերի, և ես կարծում եմ՝ այսքանով գեղեցիկ է, սրանից հետո բոլոր նոր արձաններ տեղադրելու համար պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն անել»,- ասաց նա:

Մասնավորապես՝ Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու հարցի վերաբերյալ, ավագանու անդամն ասաց, որ ուսումնասիրելու ժամանակ չեն ունեցել, քանի որ երեք օր առաջ է իրենց ուղարկվել նախագիծը և դա ևս խնդիր է:

 

 

 

1265