Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է հազարը, կա ավելի քան 1500 վիրավոր։ Այս մասին հայտնել է Պակտիկա նահանգի մշակույթի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ամին Խուզայֆան։
Ավելի վաղ հաղորդվում էր 920 զոհի և 610 վիրավորի մասին
«Մենք ունենք ավելի քան հազար զոհ և ավելի քան 1500 վիրավոր: Շատ գյուղեր ավերվել են»,- ասել է Խուդայֆան:
Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Ծանր վնասներ են գրանցվել Պակտիկա և Խոստ նահանգներում։ «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան կոչ է արել միջազգային հանրությանը և մարդասիրական կազմակերպություններին օգնություն ցուցաբերել Աֆղանստանին։

892