Հունիսի 23-ին  ամբողջ աշխարհը  նշում է որպես  միջազգային օլիմպիական օր:

Այս օրը հիանալի առիթ է  խորհելու  այն մասին, թե ինչ է տալիս  մեզ սպորտը:  Դեռևս  1894 թ. հունիսի 23-ին  այս կապակցությամբ ինքնատիպ  պատասխան է  տվել   Միջազգային օլիմպիական  կոմիտեի հիմնադիր բարոն  Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր  սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու կատարյալ աշխարհ կառուցել:

Օլիմպիզմի գաղափարը  միավորում է  տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:

Սպորտը  սովորեցնում է  հասնել կատարելության, ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում: Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն  ու բավականություն են  պատճառում, քանզի ֆիզկուլտուրան, սպորտը կոփում են  առողջությունը և  մարդուն դարձնում կենսունակ:

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել, համախմբվել,  գործել միասնական, որպեսզի  կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:

Հայաստանի  օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ: 

769