Հայկական Joomag ընկերությունը ճանաչվել է աշխարհի առաջատար թվային հրատարակչական հարթակներից մեկը

«Joomag» («Ջումագ») հայկական ստարտափը Report Ocean-ի կողմից ճանաչվել է աշխարհի առաջատար թվային հրատարակչական հարթակներից մեկը՝ Alphabet Inc.-ի, Amazon-ի և Netflix-ի նման ընկերությունների հետ միասին:
Պլատֆորմն ունի ավելի քան 5000 հաճախորդ, այդ թվում՝ HP, Dell Technologies, Cisco, Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper's Bazaar, Expedia, Vogue, Levi's, IBM, KFC և միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում:
Joomag-ը հիմնադրվել է 2009 թվականին Սիլիկոնյան հովտում չորս հայ ծրագրավորողների կողմից։ Երևանյան գրասենյակը բացվել է 2013 թվականին։ Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Մոսկվայում և Մյունխենում։
23 Հունիս, 2022 16:09
396