Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին առնչվող օրակարգային հարցեր։ Նախագահը վերահաստատել է, որ միշտ պատրաստակամ է երկրի կյանքին առնչվող բոլոր խնդիրների շուրջ քաղաքակիրթ խոսակցության և նախագահականի դռները միշտ բաց են։ Կուսակցության պատվիրակները նշել են, որ մշտապես վեր են դասում պետական շահը և պատրաստ են աջակցել երկրում վստահության մթնոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն։ 

Պատվիրակությունը նախագահ Վահագն Խաչատուրյանին է նվիրել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկված հուշադրամ։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ քննարկումները։ 

345