2022 թվականի սկզբից աշխարհի 48 երկրներում հայտնաբերվել է կապիկի վարակի ավելի քան 3,2 հազար հաստատված դեպք։ Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա խոսել է այն մասին, թե արդյոք կապիկի ջրծաղիկի ներկայիս բռնկումը հանդիսանում է միջազգային անհանգստության հանրային առողջության արտակարգ իրավիճակ:

«Ընդամենը վեց շաբաթ առաջ ԱՀԿ-ն ծանուցում ստացավ կապիկների ջրծաղկի երեք դեպքերի մասին այն մարդկանց շրջանում, որոնք չեն ճանապարհորդել Մեծ Բրիտանիայից դուրս: Այդ ժամանակվանից ԱՀԿ-ն 48 երկրներից, այդ թվում՝ Նիգերիայից, ստացել են հաղորդումներ կապիկների ջրծաղկի ավելի քան 3200 հաստատված դեպքերի և մեկ մահվան մասին»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով՝ վիրուսի մարդուց մարդ փոխանցման մասշտաբները «հավանաբար թերագնահատված են»։ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ այս տարվա սկզբից Աֆրիկայից գրանցվել է կապիկների վարակի գրեթե 1,5 հազար չհաստատված դեպք և մոտ 70 մահ։ Խոսքը հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության մասին է։


 

540